«Ինձ քաղաքական գործիչների, ուժերի օրակարգերը հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է ԱԺ պատգամավորների՝ իրենց պարտականություններից բխող գործողությունների կատարումը․ նրանք պարտավոր են կատարել իրենց ֆունկցիաները՝ վերահսկեն կառավարության գործունեությունը, իսկ անհամապատասխանության առկայության դեպքում՝ անվստահություն հայտնեն վարչապետին»։
ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայ Առաքելական եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի անբարո հարձակումը» դիտարկում է դրսից ուղղված հրահանգների համատեքստում։
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Ոնց նախապես պլանավորած է, էնպես է լինելու. երբ որ ասեն՝ գնա, էն ժամանակ էլ կգնա: Ընտրություններով դժվար թե չանցնի: Արցախը կորցրինք, ինչ եկավ, 5000 երեխեքին, շուտով արդեն Ամուլսարը, այսինքն՝ խաչ ենք քաշում նաև Վայոց ձորի ու Ջերմուկի՞ վրա:
Ինքը քաղաքականության մեջ զրո է: Քանի գնում, Հայաստանը փոքրանում է: Քայքայեցին Հայաստանը, սա իշխանություն չէ: Ո՞վ է տեսել՝ ամեն ինչի վրա հարկ դնեն: Շատ եմ խնդրում, մեր երիտասարդությունը մեղք է, փրկե՛ք մեր երիտասարդությանն էդ անօրեն, անուղեղ մարդկանցից:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն են։
Ցանկացած պետություն կարողանում է պաշտպանական համակարգ կառուցել այնքան, որքան թույլ է տալիս տնտեսությունը: Իսկ տնտեսությունն իրեն շատ բան կարող է թույլ տալ միայն արդյունաբերական շոշափելի ներուժ ունենալու դեպքում: Թիրախավորելով Հայաստանի արդյունաբերական ներուժի «կորիզը»՝ հանքարդյունաբերությունը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանը զրկել թե՛ տնտեսական արդյունքի մի հսկա մասից, թե՛ նաև պաշտպանական կայուն ծախսերի շոշափելի հնարավորություններից:
«2021 թվականից հետո Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավելագույնը, որը կարողացել է անել, ընտրողների ընդամենը 1/3-ի քվեները ստանալն է եղել, իսկ դա նշանակում է, որ ընտրողների 2/3-ը դեմ է այս իշխանությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը։
Փաշինյանական իշխանությունը, ըստ Ասլանյանի, պաշտոնավարման ընթացքում որևէ առաջընթաց չի կարողացել գրանցել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավելին՝ սկուտեղի վրա մատուցել է ադրբեջանական կողմին այն, ինչը եղել է նրանց համար 30 տարվա երազանք, հետևապես՝ ՔՊ-ական այս թիմն ու նրա ղեկավարը «մուրազ են Ադրբեջանի համար»։
Երեկ երեկոյան ձյան առատ տեղումների պատճառով կաթվածահար էր եղել քաղաքային տրանսպորտը, մարդիկ ոտքով էին աշխատանքից տուն հասնում, փողոցները չէին մաքրվում: Նույնիսկ մերկասառույցի պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր վթարի ենթարկվել:
Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների
«Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ այս հարցը «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հերթական հետազոտության հարցերից էր: Հունվարի 23-26-ն իրականացված հարցման 1101 մասնակիցների 38.1 տոկոսն այս հարցին ի պատասխան նշել է՝ «ընդհանրապես չեմ վստահում», 28.3-ը՝ «ավելի շուտ չեմ վստահում». ստացվում է՝ 66.4 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։