Կլանային պայքար՝ Փաշինյանի թիմում. յուրաքանչյուրը մտածում է միայն իր ունեցվածքը պահպանելու մասին. Արմեն Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը մեսիջային տարրեր ունի։ Հակառակ մեսիջներն էլ եղան՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ժեստը օրինակ, երբ կալանավորման հաջորդ առավոտյան մի միջոցառման ժամանակ ցույց տվեց IT ընկերության կալանավորված տնօրենի գիրքը ու առաջարկեց ներկաներին ողջունել նրան։ Սա ցույց է տալիս, որ ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունում խնդիրներ կան։
  • Հնարավոր է, որ ՔՊ-ականները պահանջեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը, սակայն նա կարող է մերժել։ Հենց պարզվեց, որ հրաժարական պահանջողների ձայները չեն հերիքում, ամեն ինչ կարող է անկանխատեսելի սցենարով ընթանալ։
  • ՔՊ-ում կան խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրը մտածում է ոչ թե Փաշինյանին հավատարիմ մնալու, այլ իր ունեցվածքը պահպանելու մասին։
  • Երբ իշխանության մեջ մարդիկ են, ովքեր «իզմ»-եր չունեն (Փաշինյանից սկսած), նրանք չեն կարող քաղաքական կողմնորոշում ունենալ։ Նրանց համար կարևորն իրենց անձնական անվտանգությունն է ու փողը։
  • Երեք խնդիրները լուծելուց հետո, որոնց համար Փաշինյանն արտաքին ուժերի կողմից բերվեց իշխանության, միգուցե նրան կտան անվտանգության երաշխիքներ։ 3 խնդիրներից մեկը լուծվել է՝ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, Զանգեզուրի միջանցքը տալուն խոչընդոտում է Իրանը, իսկ հիմա լուծում են 3-րդ խնդիրը՝ Հայաստան-Ռուսաստան կապի խզում։
  • Ալեն Սիմոնյանը լիդեր չէ, նա կլան չունի։ Շատ-շատ նա կարող է լինել ինչ-որ կլանի անդամ, ասենք՝ այլ պատգամավորի թիմակից։ Տիգրան Ավինյանը լիդեր է։
  • Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն որոշում՝ ո՛չ Սահմանադրություն փոխելու հարցը, և ո՛չ էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու։ Այս հարցը լուծում է Արևմուտքը։
  • ԱՄՆ-ը երբեք չի աշխատում Թուրքիայի ուժեղացման ուղղությամբ։ Միակ պետությունն է, որ աշխատում է բացառապես իր շահերի համար։ Նա իր քաղաքականությունը երբեք ուրիշների հետ չի համաձայնեցնում։
  • ՔՊ-ականները միմյանց դեմ կոմպրոմատներ կհրապարակեն: Կոմպրոմատները քաղաքականության մեջ մշտապես օգտագործվել են։ Բայց երբ կոմպրոմատ ես օգտագործում, պետք է հաշվարկես՝ ինչ ազդեցություն այն կունենա հասարակության վրա։ Այդ առումով հայ հասարակությունը մեռած է։ Այդ կոմպրոմատը դերակատարություն չի ունենա սա է խնդիրը։
  • Այս պահի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջարկ չկա․ քաղաքական ճգնաժամ չկա, ժողովուրդը դժգոհություններ չունի։ Դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող լինել ընտրություններ։ Կարող են լինել, եթե դրա պահանջն արտաքին կողմն ունենա։
  • Այս իշխանությունները ոչինչ են․ կարևորն ԱՄՆ դեսպանն է։ Եթե ԱՄՆ իշխանությունները ցանկանան՝ այստեղ արտահերթ ընտրություններ լինեն, դրանք կլինեն։ Հակառուսական շրջանակներն ու այս իշխանություններն այսօր Հայաստանում իրենցից ոչինչ չեն ներկայացնում։

Կարդացեք նաև

  • Ռուսաստանն ուզում է՝ Հայաստանում իշխանություն փոխվի, Արևմուտքը՝ ոչ։ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների պատճառով Հարավային Կովկասում խնդիրներ ունեցավ, մի բան, որ 2018թ.-ից առաջ չուներ։ Ռուսաստանում միշտ մտածել են, որ ով էլ լինի Հայաստանի ղեկավար, ինչ էլ խոսի ՌԴ-ի դեմ, կես ժամ հետո վտանգի դեպքում վազելու է Ռուսաստանի մոտ։ Այդ համոզմունքը վերացավ սեպտեմբերի 19-ի Արցախի դեպքերից հետո, երբ մտածեցին՝ Հայաստանը կխնդրի օգնել Արցախին, բայց Հայաստանը ոչ միայն չխնդրեց, այլև ինքն էլ չօգնեց։
  • Ադրբեջանը կարող է հենց այս պահին էլ կնքել «խաղաղության պայմանագիր»՝ ստանալով այն, ինչ ուզում է։ Բայց նա դա չի անում, ժամանակ է շահում, որովհետև ուզում է տեսնել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն ինչ ավարտ են ունենալու։ Որովհետև «խաղաղության պայմանագրի» կնքումը նշանակում է՝ Ռուսաստանը պետք է Արցախից դուրս գա։
  • Իշխանություն փոխվելուց հետո քանդված մեր բանակը վերականգնելը կարճ ժամանակի խնդիր է։
  • Երբ քաղաքական գործընթաց ես իրականացնում ու չես հաջողում, պետք է հեռանաս։ Այս մոտեցումը, ցավոք, սկսած 90-ականներից, տեղ չգտավ հայկական քաղաքական դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս