Լևոն Մնացականանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից: Ոստիկանությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Նա նաև հայտնեց, որ Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Ոստիկանության նորանշանակ պետին Արայիկ Հարությունյանը որոշել է նաև շնորհել ոսիկանության գեներալ-մայորի կոչում։

Արցախի ղեկավարը շեշտեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, թե դժգոհ են գործող կադրերից, այն պաշտոնյաներից, որոնք այսօր ծառայություն են մատուցում, սակայն, ըստ նրա,  ժամանակը նոր մարտահրավերներ և պահանջներ է դնում, և էվոլուցիոն, կադրային փոփոխությունը նոր լիցքեր և եռանդ է բերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031