Բաժիններ՝

«Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2

Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։ Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայն դեպս, հիշենք, որ այս քաղաքապետերը իշխող ՔՊ-ից չեն։ Որքան հիշում եմ՝ Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քր․ գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։

Հերթական անգամ հիշեցի մղձավանջային 90-ականները, երբ 1992թ․ սպանվեց Աշտարակի քաղաքապետ , ոչ ՀՀՇ-ական, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանը։

Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս