Բաժիններ՝

Երևանում կինը սպառնացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից

Մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) գտնվում է հուզական անկայուն վիճակում և ունի բնակարանային խնդիր։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լուսինե Խ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031