Բնակարանային գողությունը բացահայտվել է ժամեր անց
Մայիսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի 51-ամյա մի բնակիչ:
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: