Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 – Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։
«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում անվտանգ երթևեկություն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: