ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։
Ամերիկացիները դեմ չեն պատերազմին: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները:
«Այս վարկն Ուկրաինային ապահովում է կանխատեսելի ֆինանսական աջակցությամբ, որն անհրաժեշտ է առաջիկա երկու տարվա ընթացքում բյուջետային և պաշտպանական ծախսերը հոգալու համար»,-ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։
Կրեմլը չունի տեղեկատվություն Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրաբար անցկացված հանդիպման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
Մինչ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական պրոցեսը նոր երանգներ է ստանում, նրա խնամի, ԱԺ 8-րդ գումարման ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է արձակուրդում գտնվել։
Բուլղարիայի իշխանությունները, սպառելով ինքնուրույնության պաշարը, ամերիկյան զինվորականներին թույլ են տվել երկարաժամկետ օգտագործել «Բեզմեր» ավիաբազան: Խոսքը նախևառաջ լցավորիչ ինքնաթիռների տեղակայման մասին է, որոնք պետք է ապահովեն ԱՄՆ-ի գործողությունները մերձավորարևելյան ուղղությամբ, գրում է The European Conservative-ը:
Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն երկու տարվա ծրագրով նպատակ ունեն նվազեցնել Իրանի տնտեսական և քաղաքական լծակը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Միջին միջանցքը․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է «Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանը։
Գյումրիի պատմական կենտրոնում գտնվող «Վառեմ-մարեմի» շենքի վերակառուցման նախագիծը շարունակվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խոսքով՝ աշխատանքները կսկսվեն, երբ ԿԳՄՍ նախարարությունը հաստատի վերջնական շիննախագիծը։ Այս մասին հայտոնւմ է aravot.am-ը։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրամայել է կասեցնել մի քանի պաշտոնյաների աշխատանքը, որոնց մոտ թմրանյութերի թեստի դրական արդյունք է արձանագրվել. հաղորդում է Paris Match-ը։
Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ xAI-ի արհեստական բանականությամբ (AI) աշխատող տեսանյութերի գեներատոր Grok Imagine-ը կստեղծի Հոմերոսի «Ոդիսական»-ի հիման վրա լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է այս տարվա վերջին։ Այս մասին հայտարարել է X սոցիալական հարթակում։ Մասկի խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմը կլինի պատմականորեն ճշգրիտ և հավատարիմ հույն հեղինակի գեղարվեստական տեսլականին։
Հունիսի 27-ին մեր՝ «Ինչո՞ւ են 2025 թվականի համեմատ բանակում մահվան դեպքերը շատացել, ինչո՞ւ են ՊՆ-ն և ՔԿ-ն դարձել առավել գաղտնապահ» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք տարվա սկզբից մինչ այդ պահը բանակում արձանագրված մահվան դեպքերը:
Օտտավայում հուլիսի 21-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա ձևակերպել այնպիսի առաջարկ, որը համահունչ կլինի նոր աշխարհաքաղաքական իրողություններին և միաժամանակ կծառայի Հայաստանի շահերին։
Իրանը ուղիղ նախազգուշացում է հղել Բուլղարիային՝ կապված երկրում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու պլանների հետ՝ հայտարարելով, որ Սոֆիան չպետք է թույլ տա իր տարածքն օգտագործել Թեհրանի դեմ գործողությունների համար․ գրում է Euronews-ը։
Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Մուղլայի անտառային տարածքների տարածաշրջանային վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայության ուժերը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:
Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ նոր է հատել միջնագիծը, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայում արդեն իսկ յուրահատուկ տրանսֆերային ռեկորդ է սահմանվել։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։
Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։
Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իշխանությունից հեռացավ ապրիլին կայացած ընտրություններում պարտությունից հետո, իր աջակիցներին կոչ է արել երկրում վերականգնել ժողովրդավարությունը, որը, նրա խոսքով, «ջախջախվել է» նոր կառավարության կառավարման ներքո․ գրում է Reuters գործակալությունը։
Ռազմավարական օրակարգի շրջանակում խորացրել ենք Գերմանիայի և Ադրբեջանի միջև առկա ամուր հարաբերությունները։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նիկլաս Վագները։
Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:
Այսօր Գեղարքունիքում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում, հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Բրազիլիան ԱՄՆ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխանաբար և ճիշտ ժամանակին. հայտարարել է երկրի փոխնախագահ Ջերալդո Ալկմինը։
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: