Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի որոշումը՝ Էդվարդ Միլիբենդին արտգործնախարար նշանակելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ լեյբորիստների նախկին առաջնորդը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար:
Մարզիչներ Մարսելո Գալյարդոն և Դիեգո Սիմեոնեն դիտարկվում են որպես Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներ, եթե Լիոնել Սկալոնին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարում է իր վարչակազմին թույլատրել ամերիկյան բոլոր ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան: Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ նրա հանդիպման արդյունքներով:
Վերջին 6 ամսում Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 600 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ 5%-ով ավելի է։
Ռուսը, վրացին չեն կարող կնքահայր դառնալ հայոց եկեղեցում. Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը մեկնաբանել է, թե ով կարող է կնքահայր դառնալ:
Վերջին տարիներին իշխանությունները շատ են շահարկել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման թեման։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ընդհուպ 700 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչներ կան։
Խ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձանագրել է հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով առնվազն 57 պաղեստինցու, նրանց թվում՝ վեց երեխայի մահը:
Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ բնակչության թվաքանակը 2025թ. հատել է 450 միլիոնի շեմը, իսկ 2026 թ. դարձել է 452 մլն։ 2025թ. բնակչության թվաքանակն աճել է 1.157 միլիոնով, ինչը գրանցվել է բացառապես ներգաղթի շնորհիվ, որը պատմության մեջ երրորդ ամենաբարձր գործակիցն է ունեցել (5.6)` զիջելով միայն 2022 և 2023 թթ. ցուցանիշներին (համապատասխանաբար 6.8 և 6.4)։
«Official Aviation Guide» OAG ավիացիոն վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ի հունիսին ամենապունկտուալ ավիաընկերությունների վերաբերյալ տվյալներ։
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դարպասը (2-0): Այս մասին տեղեկանում ենք armspot.am-ից։
Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա է ձերբակալվել. ոստիկաններն առգրավել են 29 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։
Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):
Անդրադառնալով հայկական ակումբին՝ մարզիչն ընդգծել է մրցակցի հարձակողական ներուժը․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» հարված կհասցնեն իրանական «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) օբյեկտին:
Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։
ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երկարատև դադարից հետո Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը կրկին վերադարձել է քաղաքական օրակարգ։
Հրաձիգ Հայկ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում խոցել է 384 միավորով:
Իսրայելական զինվորականներն առանց ավելորդ աղմուկի, սակայն արագ տեմպերով հսկայական հողային պատնեշ են կառուցում, որն անջատում է իրենց վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի ավելի քան 50% տարածքը անկլավի մնացած մասից: Անկախ արբանյակային լուսանկարների տվյալների՝ դա ավելի է ամրապնդում պաղեստինյան փոքր տարածքի պառակտումը, հայտնում է Associated Press-ը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սուր քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ ԱԱ-2026-ի կազմակերպման և ֆուտբոլային ինդուստրիան բացառապես կոմերցիոն շահերին ծառայեցնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ մոտ ապագայում ավարտել Իրանի հետ հակամարտությունը և պատրաստ է հարված հասցնել այդ երկրի՝ ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին։
Վրաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում ներդրվել է թվային թույլտվությունների տրամադրման և փոխանակման ընթացակարգ. այս տեղեկությունը տարածել է Ցամաքային տրանսպորտի գործակալությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Գործակալության պարզաբանմամբ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վրացի փոխադրողները, Թուրքիայի նմանությամբ, թույլտվության փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափից կօգտվեն նաև Ադրբեջանում։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Բակուր Միքաձեի հայտարարությամբ՝ […]