Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը լիազորություններ չունի՝ կատարելու Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ տրված օրդերը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը։
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ» Սիրանուշ Սահակյանի հայտարարությունից:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն չի մոտենում Վաշինգտոնի հետ բանակցություններին։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կրկին ՔԿՀ–ից բերեցին Քննչական կոմիտե
Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգների վրա նստել է 37,5 միլիարդ դոլար՝ ըստ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթի տվյալների: Այնուամենայնիվ, փորձագետներն ավելի վաղ CNN-ին հայտնել էին, որ իրական վերջնական հաշիվը, ամենայն հավանականությամբ, նշանակալիորեն ավելի բարձր կլինի:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մտադիր է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ մնալ հաղթանակ բերած խաղաոճին:
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, գրել է ՀՀԿ-անդամ Տիգրան Աբրահամյանը։
Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։
Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանում ժամը 04:30-ի սահմաններում Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՌԵՐԵՍՎԻ ԻԻՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ. ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՔԿ ՄՈՏ ԵՆ. #ՈՒՂԻՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշնակել Միխայիլ Դրապատիին․ գրում է «Украинская правда»-ն։
Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԱՄՆ–ն գիշերը նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը:
Երևան քաղաքում ևս հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։
Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիացիոն շարժիչներ և ռազմական արտադրանք թողարկող գործարանում: Այս մասին հայտննում են տեղական ԶԼՄ–ները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի (1-0՝ լրացուցիչ ժամանակում) մասին, ինչպես նաև բացահայտել է հարավամերիկացիների ավագ Լիոնել Մեսսիի հետ զրույցի մանրամասները՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի որոշումը՝ Էդվարդ Միլիբենդին արտգործնախարար նշանակելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ լեյբորիստների նախկին առաջնորդը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար:
Մարզիչներ Մարսելո Գալյարդոն և Դիեգո Սիմեոնեն դիտարկվում են որպես Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներ, եթե Լիոնել Սկալոնին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարում է իր վարչակազմին թույլատրել ամերիկյան բոլոր ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան: Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ նրա հանդիպման արդյունքներով:
Վերջին 6 ամսում Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 600 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ 5%-ով ավելի է։
Ռուսը, վրացին չեն կարող կնքահայր դառնալ հայոց եկեղեցում. Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը մեկնաբանել է, թե ով կարող է կնքահայր դառնալ:
Վերջին տարիներին իշխանությունները շատ են շահարկել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման թեման։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ընդհուպ 700 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչներ կան։