182 տարի անց Կալայում կդադարեցվի ճենապակու արտադրությունը

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասում գործող՝ ավանդական պատմություն ունեցող Kahla ընկերությունը դադարեցնում է գործունեությունը։ 2026 թվականի փետրվարին ընկերությունը սնանկության դիմում էր ներկայացրել, քանի որ ներդրող գտնելու փորձերն ապարդյուն էին անցել։

Վերակառուցման հարցերով փորձագետի խոսքով՝ թուրք երկու ներդրողների հետ բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Ընկերության փակման հիմնական պատճառը էներգակիրների բարձր գինն է։ Բացի այդ, պատվերների թիվը նվազել է, հատկապես՝ հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններից։

Արտադրությունն աստիճանաբար կդադարեցվի, իսկ վաճառքը կշարունակվի մինչև 2028 թվականի մարտը։ Աշխատանքը կկորցնի 98 աշխատակից։

Kahla ընկերությունը հայտնի էր սեղանի սպասքի դիզայնի նկատմամբ իր առանձնահատուկ մոտեցմամբ և արժանացել էր դիզայնի ոլորտում ավելի քան 100 միջազգային մրցանակի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031