Բաժիններ՝

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30.000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Պրոֆեսիոնալ գողերը 5 միլիոն եվրո արժողությամբ պրեմիում դասի 30 000 շիշ գինի են գողացել Իտալիայի Marchesi Antinori ընտանեկան գինեգործարանից, որի պատմությունը սկիզբ է առնում 1385 թվականից։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։

Նորագույն պատմության մեջ ալկոհոլային խմիչքի այդ խոշորագույն կողոպուտներից մեկը կատարվել է Տոսկանայի մարզում գտնվող պահեստից։

Ֆլորենցիայում տեղակայված ընկերության հաղորդագրության համաձայն՝ անցած հանգստյան օրերին Կորտոնա քաղաքում չարագործները պահեստ են ներխուժել հենց այն պահին, երբ գինեգործարանը, որի արտադրանքն արտահանվում է 170 երկիր, պատրաստվում էր ամենաթանկաժեք գինիների խոշոր խմբաքանակի առաքմանն արտասահմանյան հաճախորդներին։

Հոկտեմբերի 4-ի գիշերը դիմակավորված յոթ տղամարդ անջատել է ազդանշանային համակարգը և երկու մեծ բեռնատարով դուրս բերել հազարավոր արկղեր տոսկանական Tignanello, Solaia-ն և Guado al Tasso կարմիր գինիներ։ Գողացված շշերի մանրածախ գինը տատանվում է մեկ հատի համար 150-500 եվրոյի սահմաններում։

Կորուստը հայտնաբերել են միայն հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ աշխատակիցները եկել են աշխատանքի և տեսել, որ գինին չկա։ Գինեգործարանն ունի կողոպուտի պահի ծավալուն տեսագրություններ, որոնք կատարվել են տեսահսկման խցիկներով։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, սակայն առայժմ ձերբակալություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031