12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը։
Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։
Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։
Hatis Chalet-ը գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։
Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար։
Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։
AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։
Զարգացման ճանապարհին կարևոր դեր է ունեցել Կոնվերս Բանկը՝ իր բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով։ Ընկերության ընդլայնման, հումքի ձեռքբերման և արտադրական հզորությունների ավելացման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովվել է Բանկի աջակցությամբ։
Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:
Աշխարհում միլիոնավոր մարդիկ ամեն ամիս խնայում են իրենց եկամտի մի մասը՝ նախատեսված մեծ գնումների, հանգստի կազմակերպման կամ պարզապես ֆինանսական ապահովության բարձիկ ստեղծելու նպատակով։
Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության չորս անվանակարգում, ևս մեկ մրցանակի արժանացել է Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանը։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Arca վճարային համակարգը՝ Կոնվերս Բանկի ու Սիթիզեն մասնագիտությունների քաղաքի հետ համատեղ, հայտարարում է խրախուսման արշավ:
«Լեսնոյ» համալիրն արդեն ավելի քան 10 տարի հանդիսանում է ընտանեկան հանգստի, զբոսաշրջության և հյուրասիրության սիրված վայրերից մեկը ոչ միայն լոռեցիների, այլև Հայաստանի տարբեր անկյուններից ու արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար։
Բիզնեսի ընդլայնման կամ ընթացիկ գործունեության ժամանակ հաճախ լրացուցիչ ֆինանսական ներդրումների կարիք է առաջանում:
Վանաձորում գործող Sanus Dent կլինիկայում ամեն ինչ «խոսում է» գեղեկցության մասին:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։
SHADE FURNITURE կահույքի նոր սրահը գործում է Հրազդանում ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, տեխնոլոգիական և էներգաարդյունավետ լուծումները:
Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։
Կոնվերս Բանկին հերթական անգամ շնորհվել է SWIFT փոխանցումների որակի գերազանցության STP Excellence Award մրցանակը Commerzbank-ի կողմից: Մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների քանակական և որակական համապատասխանության, ինչպես նաև բարձր կատարողականի ապահովման մասին։
Նոր Հաճնում գործող Family ընկերության պատմությունը սկսվում է 2003-ին՝ արևածաղկի սերմերի արտադրությունից: Այնուհետև ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ շուկային ներկայացնելով նաև չիպսերի լայն տեսականի, պոպկորն և սուրճ, որոնք ներկայում իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։
2020 թվական․.. Քովիդ, անորոշություններ և մարտահրավերներ… Սակայն նաև նոր հնարավորություններ… Հենց այդ ժամանակ էլ ծնվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովող կրթօջախ ստեղծելու գաղափարը։
Պատկերացրեք` օգտվում եք C360 Neo փաթեթից: Դրա շրջանակում ստանում եք 3 միջազգային և մեկ Արքա քարտ, ինչպես նաև 4 թվային քարտ Ձեր նախընտրելի արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի:
Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցը վերջին տարիներին դարձել է ոչ միայն զբոսաշրջային վայր, այլև փոքրիկ ընտանեկան բիզնեսների յուրօրինակ հավաքատեղի։ Այստեղ 2021 թվականին հիմնադրվեց Hyur Home Dilijan հյուրատունը՝ որպես ընտանեկան բիզնես, որը շուտով գրավեց այցելուներին իր ջերմ մթնոլորտով և անհատական մոտեցմամբ։
Բիզնեսում երկարաժամկետ ներդրումների և այս նպատակով պարտատոմսերի թողարկումների կարևորությունը քննարկման առանցքային թեմաներ են դարձել IV Conference Capital Markets Armenia միջազգային համաժողովի շրջանակում:
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ պարտատոմսերը մարտի 5-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներն այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու դրանց բորսայական առևտրին, այդ թվում` պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրած Կոնվերս Բանկի միջոցով:
Սյունիքում գործող Modern House ընկերության արտադրամասում արդեն 15 տարի փայտը վերածվում է ժամանակակից և հարմարավետ կահույքի։ Ընկերության պատմությունը սկսվել է որպես ընտանեկան փոքր բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տարածաշրջանի ամենաարագ զարգացող արտադրություններից մեկի։