Mediahub-ի հետ զրույցում «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ, այսպես ասած, պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելը մեկ միտում ունի՝ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է:
168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով ՀՀ անվտանգային առկա մարտահրավերներին և սրան զուգահեռ՝ գործող իշխանությունների խաղաղության օրակարգերին, «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Սեյրան Օհանյանը նկատեց, որ 2018 թվականից սկսած՝ մերժվել է բանակցային ամբողջ գործընթացը, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ:
Նախաքննության մարմինը գործը դատարան ուղարկելու պահին բավարար կերպով չի հիմնավորել Արմեն Աշոտյանի առնչակցությունը փողերի լվացման հանցակազմին. փաստաբաններ
«Իշխանությունները ոչ միայն իրենք են խախտումներ թույլ տալիս և ամեն ինչ անում են, որ օրենքով ոչինչ չլինի, այլև պայքարում են այն բացառիկ դատավորների դեմ, որոնք փորձում են ապահովել օրենքի գերակայությունը»,- նշեց Լուսինե Սահակյանը: