Հունվարի 24-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի հաջողվի հեշտությամբ ավարտել, քանի դեռ աշխարհում նավթի գները բարձր են մնում: Այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ընթացքում` պատասխանելով լրագրողների հարցերին:
ՆԱՏՕ-ն 2025 թվականին կփորձարկի Եվրոպայում ուժեր տեղակայելու իր նոր ճարտարապետությունը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու նպատակով, «Россия 24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ալիևը չի հաղթել հայկական բանակին,հայ ժողովրդին.Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին.Սերժ Սարգսյան
«Ինձ հասած տեղեկություններով՝ նրանք իրենց խաղադրույքը դրել են որոշ կրոնական խմբերի վրա, բայց այդ կրոնական խմբերն ունեն շատ հստակ օրակարգ Միջին Արևելքում. ունեն բացառապես պրոիսրայելական կողմնորոշում, սիոնիստական կողմնորոշում, և այդ ճանապարհն ընտրելով՝ կարող ենք այնպիսի ուղղությամբ գնալ, որ ներքաշվենք ապագա կոնֆլիկտի մեջ Իրանի հետ: Սա մեզ մղելու է Իրանի հետ բախման, որովհետև այստեղ ոչինչ ձրի չի արվում, և այս խմբերը պահանջելու են, որ Հայաստանն առնվազն աջակցի, եթե ոչ՝ մասնակցի ապագա գործողություններին Իրանի դեմ: Սա շատ վտանգավոր է մեզ համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Ալ-Կասամ» բրիգադը հայտարարել է, որ հունվարի 25-ին ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդների ՝ հրապարակելով նրանց անունները:
59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարմանն ու Հայաստանի հետ կապված նրա մտադրություններին, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտին, ՌԴ-ի հետ սառը հարաբերություններին, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպմանը, և այլն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից։
Այս մասին հայտնում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը
«Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»,- հայտնում է նա։
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր կարևոր ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Փաշինյան, դու կարող ես բերել պատերազմ մեր գլխին այնպես, ինչպես 2020 թվականին բերեցիր։ Փաշինյանն է արագացրել այդ պատերազմը՝ իր ապիկար դիվանագիտությամբ, որովհետև դարձյալ հույսը դրել էր այլընտրանքների վրա և իրեն դրել գժի տեղ»,- խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Քաղաքական հակառակորդների խոսքն ու շարժը սահմանափակելու, լռեցնելու, հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորելու շրջանակներում իրականացվողն ու դրա վրա ծախսվող գումարներն ու ժամավաճառությունն աննախադեպ հարված են պետությանը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել՝ համագործակցելով «47 դիզայն» ընկերության հետ։
Եթե 2020 թվականին Դոնալդ Թրամփը վերընտրվեր ԱՄՆ նախագահ, ապա ուկրաինական հակամարտությունից հնարավոր կլիներ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Պավել Զարուբինին տված արագ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ղազախստանը ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Ո՞ր պետության շնորհիվ է Հայաստանում տեղի ունեցել պարսկահայերի և թուրքահայերի վերաբնակեցում` հայերին դարձնելով գործոն, այն դեպքում, երբ 18-19-րդ դարերում Արևելյան Հայաստանում հայերի թիվը եղել է ընդհանուր բնակչության ընդամենը մոտ 16%-ը։
Հայցը Միջազգային քրեական դատարանում ընդգծում է Բելառուսում լրագրողների դեմ հետապնդումների համակարգված բնույթը: Կազմակերպությունը հայտարարում է, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները նպատակ ունեն լրատվամիջոցների ազատությունը ճնշելու և լրագրողական գործունեությունը վերացնելու համար:
«Ես վստահ եմ, որ այդ սահմանազատման արդյունքում թշնամու կողմից Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղ համայնքի ու այլ հատվածների օկուպացրած տարածքները չեն վերադարձվելու, վախենամ, որ մի բան էլ դեռ նվիրեն նրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախօրեին Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ թալանել են իր տունը, տարել են ոսկյա զարդեր, կանխիկ դրամ, ընդհանուր վնասը կազմել էր 7.5-8 մլն դրամ, ընդ որում՝ գողացվել էր նաև 3 մլն դրամ կանխիկ գումար։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ.
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին, երբ բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։ Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում տրվել է Ադրբեջանում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «բեմականացված դատավարության» մեկնարկը:
Թուրքիան և Սիրիան քննարկել են առևտրային համագործակցությունը և մաքսային գործառնությունները՝ պայմանավորվելով ուսումնասիրել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը