
Եթե 2020 թվականին Դոնալդ Թրամփը վերընտրվեր ԱՄՆ նախագահ, ապա ուկրաինական հակամարտությունից հնարավոր կլիներ խուսափել. Վլադիմիր Պուտին

Եթե 2020 թվականին Դոնալդ Թրամփը վերընտրվեր ԱՄՆ նախագահ, ապա ուկրաինական հակամարտությունից հնարավոր կլիներ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Պավել Զարուբինին տված արագ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ասել է, որ ինքը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը միշտ գործնական հարաբերություններ են ունեցել։ Ուստի Պուտինը համաձայնել է Թրամփի այն պնդմանը, որ եթե նա մնար նախագահ, ճգնաժամը կարող էր լուծվել առանց Ուկրաինայում ռազմական գործողության։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հարցերի շուրջ բանակցությունների, սակայն կան հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում։ Բացի այդ, դժվար է լրջորեն խոսել բանակցությունների մասին Ուկրաինայի արգելքի համատեքստում. Զելենսկին ինքն է արգելել դրանք իր համար։ Ուստի Կիևի ռեժիմի հովանավորները պետք է ստիպեն Զելենսկիին հանել բանակցությունների արգելքը։ Միևնույն ժամանակ, շարժառիթները պարզ են՝ «Կիևի ռեժիմը հարյուրավոր միլիարդներ է ստանում իր հովանավորներից»։