Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. նա գործուղման մեջ է. փաստաբան

Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28֊ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։

Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»,- հայտնում է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031