ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայելու Եվրոպայում․ Գրուշկո

ՆԱՏՕ-ն 2025 թվականին կփորձարկի Եվրոպայում ուժեր տեղակայելու իր նոր ճարտարապետությունը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու նպատակով, «Россия 24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ն 2025-ին կենտրոնանալու է ուժերի տեղակայման նոր ճարտարապետության իրականացման վրա, որին հետամուտ է վերջին տարիներին՝ Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու նպատակով»,- մասնավորապես, ասել է Գրուշկոն։

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերին Բրյուսելում տեղի են ունեցել իրար հաջորդող մի շարք հանդիպումներ՝ դաշինքի ռազմական ղեկավարության մակարդակով, որտեղ հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն 2025 թվականի համար պլանավորել է 100 զորավարժություն, որոնք հիմնականում տեղի կունենան ՆԱՏՕ-ի արևելյան գոտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031