Թուրքիան և Սիրիան կքննարկեն ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հարցը
Թուրքիան և Սիրիան քննարկել են առևտրային համագործակցությունը և մաքսային գործառնությունները՝ պայմանավորվելով ուսումնասիրել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը։ Այս մասին ասված է Թուրքիայի առեւտրի նախարարության հայտարարության մեջ։
«Կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրացել է 2011 թվականին՝ տնտեսական հարաբերությունների նկատմամբ առավել համապարփակ մոտեցում մշակելու նպատակով», – նշել են գերատեսչությունում։
Որոշում է կայացվել նաեւ մաքսատուրքերի համակարգի աուդիտ անցկացնելու մասին։ Որոշում է կայացվել վերանայել որոշակի ապրանքների մաքսատուրքերը, որոնք երկու կողմից նույն չափով կկիրառվեն բոլոր սահմանային կետերում», – հայտնում է Առևտրի նախարարությունը։
Տեսակոնֆերանսի ձևաչափով, ինչպես նաև Դամասկոսում Թուրքիայի առևտրի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի անձնական հանդիպումներից հետո «սիրիական կողմը հայտարարեց, որ թուրքական ընկերությունները առանցքային դեր կխաղան վերականգնման գործում և երկիրը կլինի սիրիական արդյունաբերության զարգացման առաջնագծում»։ «Սիրիայի տնտեսությունը աշխուժացնելու նպատակով որոշվել է համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների առևտուրը, տարանցիկ և երկկողմանի փոխադրումները և պայմանագրային գործունեությունը: Թուրքական ընկերությունները, որոնք ներկայումս նախագծերով զբաղվում են միայն Սիրիայի որոշ շրջաններում, ավելի կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը ողջ երկրում։ Այդ նպատակով և ներդրումային հնարավորությունները գնահատելու համար կապահովվի համակարգումը սիրիական վարչակազմի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։