
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի

Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին նվիրաբերելու: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան երկու երկրների միջև առկա «Սպառազինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» շրջանակներում «COBRA» տիպի 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի:
Նշվում է նաև, որ դրանց հանձնման-նվիրաբերման արարողությանը մասնակցելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի լոգիստիկ գծով ղեկավար, գեներալ Ֆեթհի Օլթուլուի գլխավորած պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ նմանատիպ նվիրաբերություն Թուրքիան կատարել էր նաև 2023-ին: Այդ ժամանակ Գամբիայի բանակին էր հանձնվել «COBRA» տիպի 2 զրահապատ մեքենա: