
Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի թեկնածու առաջադրված Մարկո Ռուբիոն «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի բոլոր տարածքները վերադարձնելու սցենարը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ սպառվում են ֆիանանսները, այլ այն, որ սպառվում են ուկրաինացիները: Այն, ինչ արել է Պուտինը, անընդունելի է, բայց այս պատերազմը պետք է ավարտվի: Կարևոր է, որ բոլորը լինեն իրատես: Ստիպված կլինի զիջումների գնալ ոչ միայն Ռուսաստանը, այլև Ուկրաինան»,- ասել է Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ՝ նշելով, որ անհնար է Ուկրաինան վերադառնա իր այն սահմաններին, որոնք եղել են մինչև պատերազմը։
«Կարևոր է, որ ուկրաինացիները լծակներ ունենան, բայց նրանք նույնպես պետք է զիջումների գնան այս համաձայնությանը հասնելու համար։ Իհարկե, դա հեշտ գործ չի լինելու»,- հավելել է նա։