
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Իրանի նախագահին Դուշանբեի օդանավակայանում դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Մեկնելուց առաջ Մեհրաբադի օդանավակայանում արված հայտարարության մեջ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է իր վարչակազմի համար, ինչպես նշել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին:
«Մենք եռանդով հետամուտ ենք լինելու այդ նպատակին»,-հայտարարել է Իրանի նախագահը։
Ակնկալվում է, որ նախագահը Տաջիկստանում նոր համաձայնագրեր կստորագրի տարբեր ոլորտներում համագործակցության՝ ներառյալ գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: