
Oրական որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրում և սպառում Թուրքիան

Թուրքիայի էլեկտրահաղորդման փակ բաժնետիրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում օրական ծախսվող էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հունվարի 14-ի դրությամբ Թուրքիայում արտադրվել է 1 մլն 29.759 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա և սպառվել 1 մլն 15.859 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։
Ժամային կտրվածքով հունվարի 14-ի դրությամբ ամենաբարձր էլեկտրաէներգիայի սպառումը եղել է կեսօրին՝ 12։00-ի դրությամբ՝ կազմելով 48.095 մեգավատ/ժամ, իսկ ամենացածր սպառումը եղել է 05։00-ին՝ 33.281 մեգավատ/ժամ։
Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ առաջին տեղում բնական գազի էլեկտրակայաններն են (25.7 %), որին հաջորդում են ածուխով աշխատող էլեկտրակայանը՝ (23.6%) և քամիով աշխատող էլեկտրակայանները՝ (14.6%)։
Հունվարի 14-ի դրությամբ իրականացվել է 14.912 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանում և 1036 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի ներմուծում։