
Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովի դիտարկմամբ՝ չարժի, որ Մոսկվան պատրանքներ ունենա՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ռուս դիվանագետը նման կարծիք է հայտնել «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
«Խոսել Սպիտակ տան ապագա սեփականատիրոջ ռուսամետ քաղաքական հայացքների մասին, որոնք երբեմն հայտնվում են որոշ փորձագետների և լրագրողների թեզերում, հիմնականում արտասահմանում, մեր կողմից անխոհեմ և միամիտ կլինի»,- ասել է Անտոնովը։
Նախկին դեսպանը նշել է, որ Դոնալդ Թրամփը կարող է հաշվի առնել ռուսական շահերը միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում ամերիկյան շահերին և ուղղված չեն Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ներուժի ամրապնդմանը։