
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին 25-25 սկզբունքով

Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռուս զինծառայող։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Փոխարենը Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի 25 ռազմագերի։ ԱՄԷ-ն մարդասիրական միջնորդական ջանքեր է իրականացրել ռուս զինծառայողների՝ գերությունից վերադարձի ժամանակ։