
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց առաջնության 85-րդ առաջնության երկրորդ տուրը:
Երկրորդ տուրում հաղթանակ տոնեց միայն Արթուր Դավթյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան, Հովիկ Հայրապետյան-Մանուէլ Պետրոսյան, Կարեն Գրիգորյան-Մամիկոն Ղարիբյան, Տիգրան Հարությունյան-Բենիկ Ագասարով զույգերի պարտիաները:
Հայաստանի առաջնության երրորդ տուրի պարտիաները կկայանան հունվարի 16-ին և կմեկնարկեն 15:00-ին: