ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը միջնորդներին համաձայնություն է տվել համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով շարժման հայտարարությանը։
«Շարժման պատվիրակությունը միջնորդներին է փոխանցել շարժման համաձայնությունը՝ հրադադարի և գերիների փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ»,- նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի, եթե այդ համաձայնագիրը հաստատվի Իսրայելի և շարժման կողմից։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։