Բաժիններ՝

Բրոկոլիով աղցան

Բաղադրությունը՝

  • բրոկոլիի ծաղկաբույլեր- 2 գլուխ
  • կարմիր սոխ- 1 հատ
  • լոռամրգի չիր- 1/2 բաժակ
  • արևածաղկի սերմեր – 1/2 բաժակ
  • բեկոն- 1/2 բաժակ (ըստ ցանկության)
  • մայոնեզ
  • խնձորի քացախ- 2 ճաշի գդալ
  • մեղր- 2 ճաշի գդալ
  • Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Բրոկոլին, մանր կտրատած կարմիր սոխը, լոռամրգի չիրը, արևածաղկի սերմերը և մանրացված բեկոնը (եթե օգտագործում եք) խառնեք։

Առանձին փոքր ամանի մեջ մայոնեզը, խնձորի քացախը, մեղրը, աղը և պղպեղը հարել այնքան մինչև միասեռ զանգված կստանաք։

Կարդացեք նաև

Ստացված սոուսն ավելացրեք բրոկոլի խառնուրդի վրա և լավ խառնել:

Նախքան մատուցելը աղցանը առնվազն 1 ժամ դնել սառնարանում, որպեսզի համերը միաձուլվեն, իսկ բրոկոլին մի փոքր փափկի:

 

Տեսանյութեր

Լրահոս