Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։
Օրեր առաջ, նմանատիպ պատճառաբանությամբ, պաշտոնից հրաժարվել էր նաև Բուլղարիայում Վրաստանի դեսպանը։
Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Սիրիայում մտահոգիչ զարգացումներն ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ 168․am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
Նոյեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել:
Թբիլիսիում երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնարարքների հետևանքով ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 42 աշխատակից։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրիայի պատերազմը վերջին տարիներին սառեցման փուլում էր, սակայն, ըստ էության, պատճառները, որոնք ծնեցին այս պատերազմն ու այն բորբոքեցին, վերացված չեն, չկա կոնսենսուս գլխավոր դերակատարների միջև, ավելին՝ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների մասնակցությամբ կա շահերի բարդ համակարգ։
Անցած չորս տարում ընդդիմադիր չորս շարժում է եղել՝ Հայրենիքի փրկության, Դիմադրության, Ազգային կոմիտեի և Սրբազան շարժումները։
Իրանը դիմում է ՄԱԿ-ի 4 բարձրաստիճան պաշտոնյայի՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից, հայտարարել է Իրանի Մարդու իրավունքների խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի Մոսկվայի նկատմամբ «թշնամական կուրսից»:
Էներգետիկայի նախարարությունը նաև կոչ է արել ուկրաինացիներին խնայել էլեկտրաէներգիան՝ էներգահամակարգի բեռը նվազեցնելու համար։
Շարժումը կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով։
Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերևացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի և դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։ Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունն առ այսօր չի մատուցվել։
Սուրեն Մխիթարյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-20:00, հուղարկավորությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00, նույն եկեղեցուց:
«Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաև դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին և սևեռվելով մեր վրա։ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա։ 2018թ.-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրևից չի վախենա, բայց քամի ցանողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել»։
Նախագծի ընդունմամբ կապահովվի 2025 թվականին ընտանեկան և սոցիալական նպաստների բնականոն տրամադրումը՝ հիմք ընդունելով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված միջոցները։
Կառավարության որոշմամբ տարկետումները կտրվեն ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։
Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամինը հայտնել է, որ ահաբեկիչները սխալվում են՝ կարծելով, թե իրենց կհաջողվի գրավել Հալեպը՝ հավաստիացնելով, որ սիրիական կառավարությունն ավելի ուժեղ է եւ ունի Ռուսաստանի, Իրանի եւ «Դիմադրության» աջակցությունը
«Գուցե ռուսաստանցիներն առաջնորդվել են «կուժին ասենք, որ կուլան լսի» սկզբունքո՞վ։ Բոլոր դեպքերում, թե՛ այդ հայտարարության փաստը, թե՛ նրանում բարձրաձայնված տվյալները վկայում են այսօրվա Հայաստանի ինքնիշխանության նվազագույն մակարդակի և խորացող ճգնաժամի մասին»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատվիրակությանը ընդունելու վերաբերյալ։Այցը տեղի կունենա դեկտեմբերի 8-12-ը։
Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը չեղարկել է ներկայացումները Վրաստանի ընթացիկ իրադարձությունների պատճառով։
Հատկանշական է, որ հարձակումն իրականացվել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Լիբանանում հրադադարի հաստատման մասին հայտարարությունից և Սիրիայի դեմ նրա հնչեցրած սպառնալիքից հետո։
Ես վստահ եմ, որ երկրում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։ Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային և դատական բլոկներ կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից և իշխանազավթման օպերացիայի կարևոր մասն էր։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: