Բաժիններ՝

Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից. նա համաձայնել է. Ագնեսա Խամոյան

Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

Ֆեյսբուքի էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․

««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։

Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:

Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930