Բաժիններ՝

Սիրիայի հարևանները պետք է զգույշ լինեն. Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների գործողությունները մշակվում են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի՝ Իսրայելի կողմից։
Այս մասին գրում է «Սահաբ» գործակալությունը՝ հղուն անելով խորհրդարանի խոսնակի X -ում արված գրառմանը:

Ղալիբաֆը նշել է, որ Հալեպի վրա ահաբեկիչների իրականացրած վերջին հարձակումը ծրագրել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նրա պնդմամբ, 

Սիրիայի հարևանները պետք է զգույշ լինեն, որպեսզի չհայտնվեն նրանց ծուղակում։
Պաշտոնյան հավաստիացրել է, որ Իրանն ու Դիմադրության առանցքը կաջակցեն Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին։ 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտից «ագրեսիայի կանխարգելման» պատրվակով, թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի արևմտյան արվարձանում գրոհել են սիրիական բանակի դիրքերը։ 

Հատկանշական է, որ հարձակումն իրականացվել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Լիբանանում հրադադարի հաստատման մասին հայտարարությունից և Սիրիայի դեմ նրա հնչեցրած սպառնալիքից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս