Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից

Թբիլիսիում երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնարարքների հետևանքով ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 42 աշխատակից։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Երկու օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների կատաղի գործողությունների արդյունքում ՆԳՆ 42 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով և կոտրվածքներով, տեղափոխվել են բուժհաստատություններ»,- նշել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ ցուցարարների ագրեսիվ խմբերը Ռուսթավելիի պողոտայում շարունակ մեծ քարեր ու շինարարական աղբ էին հավաքում՝ ոստիկանների վրա նետելու համար։ Այդ կապակցությամբ իրավապահները որոշել են հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանին հարող տարածքից ցրելու համար։

Վերջին երկու օրում Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ցույցերը վերաճել են բախումների ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որոնք օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Երկու կողմից էլ կան տուժածներ։ Երկու օրվա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 150 մարդու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930