
«ՀԱՄԱՍ»-ը մեղադրում է Իսրայելին Գազայում արգելված զենքեր կիրառելու համար

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու համար և պահանջել է միջազգային հետաքննության համար հանձնաժողով ստեղծել։
«Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների սարսափելի ցուցմունքները, ինչպես նաև դիերի գոլորշիացմանը հանգեցնող դեպքերի հաստատումը ցույց է տալիս միջազգայնորեն արգելված զենքերի օգտագործումը», – ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ:
Շարժումը կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով։