Բաժիններ՝

Ահաբեկիչները սխալվում են՝ կարծելով, թե իրենց կհաջողվի գրավել Հալեպը. Լիբանանում Իրանի դեսպան

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամինը հայտնել է, որ ահաբեկիչները սխալվում են՝ կարծելով, թե իրենց կհաջողվի գրավել Հալեպը՝ հավաստիացնելով, որ սիրիական կառավարությունն ավելի ուժեղ է եւ ունի Ռուսաստանի, Իրանի եւ «Դիմադրության» աջակցությունը, տեղեկացրել է Mehr-ը։

Ամանին ուրբաթ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ահաբեկիչները գրավել են Հալեպը՝ այն կեղծ տեղեկություն անվանելով։

«Եթե ահաբեկիչները կարծում են, թե կարող են կրկնել 2010-ականների իրադարձությունները Հալեպում, ապա նրանք սխալվում են։ Սիրիայի կառավարությունն այժմ ավելի ուժեղ է, իսկ ՌԴ կառավարությունն ավելի վճռական է տրամադրված Սիրիային պաշտպանելու հարցում»։ Դիմադրության ճակատը եւ Իրանը շարունակում են աջակցել սիրիական կառավարությանը եւ նրա ժողովրդին»,- ասել է Իրանի դեսպանը։

Նա նշել է, որ ահաբեկչական խմբավորումները Սիրիայում կարծում են, որ պատերազմը Իսրայելի դեմ «թուլացրել է Դիմադրության ճակատին եւ «Հեզբոլլահին»։

Նա ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ։

«Վերջին տարիներին ԱՄՆ-ը նրանց նոր զենք է մատակարարում, իսկ Թուրքիայի սահմանները բաց են նրանց համար։ Ներկայում սիրիական բանակը ուղիղ մարտական գործողություններ է վարում այդ խմբավորումների դեմ, եւ նրան հաջողվել է որոշ չափով կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,- ասել է Ամանին։

Նա ավելացրել է, որ այդ իրադարձությունները, հավանաբար, կամրապնդեն սիրիական կառավարության վճռականությունը՝ ոչնչացնելու ահաբեկչական խմբավորումներին արաբական երկրի որոշ շրջաններում։

Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը շաբաթ տեղեկացրել է, որ իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ, անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։

Մարտերը վերսկսվել են նաեւ Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս