Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ

Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։

Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսթավելի պողոտայում կատարվածը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Հանրահավաքում ելույթ է ունեցել հեռուստաալիքի աշխատակիցը, որը կոչ է արել գլխավոր տնօրենին դատապարտել իրավապահների գործողությունները և ճիշտ տեղեկատվություն հաղորդել եթերում։

Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Նրանց թվում են Հանրային հեռարձակողի մի քանի աշխատակից, այդ թվում՝ «Իրական տարածություն» հաղորդաշարի հաղորդավար Նինո Զաուտաշվիլին։ Ցուցարարները պահանջում են մասնակցություն հենց նրա ուղիղ եթերում։

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930