Հիվանդությունների ցանկը հաստատված է N 1070-Ն որոշման հավելվածով։
ՔՊ-ում երեկ իսկական «արմագեդոն» էր: Իշխանական «շարքային» պատգամավորները ապշած ու միեւնույն ժամանակ վախեցած այս ու այն կողմ էին շրջում, չգիտեին՝ ինչ վարքագիծ դրսեւորեն. չէին խոսում, լուռ դիտորդ էին:
Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում:
Երևանում դեկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ազգային տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 2-ին «Բուկովսկի» ներկայացմամբ մասնակցել է 30th Premio Mecenate միջազգային փառատոնին՝ հանդես գալով Հռոմի «Ռոսսինի» թատրոնում և արժանացել է «Տարվա լավագույն ներկայացում» պատվավոր մրցանակին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Ուրախությամբ հայտնում ենք, որ բացի իտալացի հանդիսատեսից, մեզ հետ էին նաև Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր […]
Kaspersky GReAT-ի («Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտման և վերլուծության գլոբալ կենտրոն) փորձագետները հայտնաբերել են ԾԱ-ի մատակարարման շղթայի վրա գրոհ, որը տևել է գրեթե մեկ տարի: Ծրագրային ապահովման Python Package Index (PyPI) ռեպոզիտորիայի միջոցով չարագործները վնասաբեր փաթեթներ են տարածել նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտեր ստեղծելու գործիքների քողի տակ։ Այդպես օգտատերերի սարքերը վարակվել են Jarka ստիլերով։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Բրինձն աղաջրի մեջ լցրեք, ուժեղ կրակի վրա 12-15 րոպե եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Լցրեք ցանցի վրա, վրան սառը ջուր լցրեք:
Եկեղեցական կամ աստվածպաշտական արարողություն կոչվում է Եկեղեցու այն աստվածպաշտական գործողությունը, որի մեջ կա հարակից մի ներքին և արտաքին, տեսանելի և անտեսանելի, հոգևոր ու մարմնավոր կողմ:
Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ:
Թեյին մի քանի գդալ շաքարավազ ավելացնելը մեկ երրորդով կարող է մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, պարզել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են Չիկագոյում Ալցհեյմերի հիվանդության վերահսկողության ասոցիացիայի միջազգային համաժողովի ժամանակ:
Հայկական իրականության ամենացայտուն օքսիմորոնը «Նիկոլ Փաշինյան․ ՀՀ վարչապետ» արտահայտությունն է։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Ջարեդ Այզեքմանին նշանակել է Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) ղեկավար։
Ուկրաինայի կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն, ըստ երևույթին, անհամատեղելի են, ուստի փոխզիջման հասնելու հնարավորությունը ներկայումս զրոյական է։
Գյումրիի բնակիչ 16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ուկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին, ըստ Reuters գործակալության՝ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթէնի Բլինքենը։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Համերգը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։
Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի 6 տարիների ցուցանիշները:
«Ամսվա կեսին պետք է սոված մնաս, ամեն ինչ թանկացնում են, թոշակը նույնն է։ Մարդ եթե ամեն օր գործի գնա, պատկերացրեք՝ որքան գումար պետք է տա տրանսպորտին»,- նշեց մեր զրուցակից թոշակառուներից մեկը։ Մեկ այլ թոշակառու էլ հարց բարձրացրեց՝ ուղղված Տիգրան Ավինյանին. «Ա՛յ ապուշ, որ բարձրացնում՝ դարձնում ես 300 դրամ, մարդիկ ինչպե՞ս են վճարելու»։
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Հունգարիան դիմել է ԱՄՆ-ին՝ ռուսական գազի դիմաց վճարելու նպատակով «Գազպրոմբանկի» նկատմամբ սահմանած պատժամիջոցները հանելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան վարչական կալանքի է ենթարկվել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։
Բանաստեղծ Հուսիկ Արան խելագարության է նմանեցնում Նիկոլ Փաշինյանի մտածողությունը, որն ազգ-բանակ կոնցեպտը համարում է ազգ-նահատակ բանաձևի շարունակություն:
Շախմատիստ Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» մրցաշարի առաջատարների շարքում է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով գտնվում է Մալթայում, հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ: