Բաժիններ՝

Շաքարավազը մեծացնում է Ալցհեյմերով հիվանդանալու ռիսկը. գիտնականներ

Թեյին մի քանի գդալ շաքարավազ ավելացնելը մեկ երրորդով կարող է մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, պարզել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են Չիկագոյում Ալցհեյմերի հիվանդության վերահսկողության ասոցիացիայի միջազգային համաժողովի ժամանակ:

Հետազոտողները 7 տարվա ընթացքում հետևել են դեմենցիա (dementia, ձեռքբերովի թուլամտություն) չունեցող 2226 հոգու: Այդ ընթացքում Ալցհեյմերի հիվանդությունը զարգացել է նրանցից 429-ի մոտ: Գիտնականները նաև տվյալներ են հավաքել, թե ինչ քանակության շաքարավազ են օգտագործում ուսումնասիրության մասնակիցները:

Նրանք, որոնք ընդհանուր առմամբ 30 գրամ շաքարավազ են ավելացրել սննդամթերքի և խմիչքների մեջ, 33%-ով ավելի շատ են ռիսկի դիմում՝ ձեռք բերել Ալցհեյմերի հիվանդություն, քան նրանք, որոնք ավելացրել են 5-6 գրամ:

Ռիսկի գոտում են հայտնվել նաև գազավորված ըմպելիքների և մրգային հյութերի սիրահարները, նրանց մոտ ռիսկը կազմել է է 27 տոկոս:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս