
Ազգային տինկնիկային թատրոնի «Բուկովսկի» ներկայացումը մրցանակի է արժանացել Իտալիայում

Ազգային տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 2-ին «Բուկովսկի» ներկայացմամբ մասնակցել է 30th Premio Mecenate միջազգային փառատոնին՝ հանդես գալով Հռոմի «Ռոսսինի» թատրոնում և արժանացել է «Տարվա լավագույն ներկայացում» պատվավոր մրցանակին:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ բացի իտալացի հանդիսատեսից, մեզ հետ էին նաև Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ»,-ասվում է տեքստում:
«Բուկովսկի» ներկայացումը՝ նախատեսված մեծահասակների համար, բեմադրել է Մարիետա Դովլաթբեկյանը: Ամերիկացի ականավոր բանաստեղծի կյանքի պատմությունը ներկայացնող բեմադրության առաջնախաղը տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: