Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և փոխադարձ քայլեր է ակնկալում Դոնալդ Թրամփի վարչակազմից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, որը վերաբերում է անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին օրենքին, գրում է ՏԱՍՍ-ը:
Այդ ֆոնին բազմաթիվ ֆեստիվալներ են անցկացվելու, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն, սակայն այս իրողություններից էականորեն շեղել չի հաջողվի, քանի որ լայնորեն տարածված պատկերացում կա՝ տնտեսական վիճակը վատ է, բայց հրապարակվում են դրական ցուցանիշներ։
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:
Երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սոտիլը։
2024 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին օմանցի գործընկերոջ՝ Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ներառական կառավարության ձեւավորում Սիրիայում, տեղեկացրել է Mehr-ը։
Աղազարյանը նաև նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր, ինչի արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։ Այսինքն, ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ և այս ընթացքում շատ են արձանագրվում պայթուցիկների պայթեցման հետևանքով վնասման, անգամ անդամահատման դեպքեր։ Ինչպե՞ս խուսափել դժբախտությունից։ Այս մասին զրուցել ենք Պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Առողջապահության Ազգային Ինստիտուտի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս Զաքար Խոջաբաղյան – Գրեթե ամեն տարի, հատկապես դեկտեմբեր-հունվար ամիսներին, լսում ենք […]
Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է երկրի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, տեղեկացրել է Al Arabiya-ն։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ դատարանը Սահմանադրության խախտում է համարել Զուրաբիշվիլու այցերը Եվրոպա՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու, սակայն կառավարող «Վրացական երազանքը» չի կարողացել հաստատել նրա իմփիչմենթը ձայների անբավարարության պատճառով։
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը առաջարկում է Բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
«2025-ը ոչ պակաս մարտահրավերային է լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին՝ ամփոփելով 2024թ. ընթացքում գրանցված ռեգիոնալ իրադարձություններն ու ներկայացնելով 2025թ. քաղաքական կանխատեսումները։
ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1981թթ.) Ջիմի Քարթերը 100 տարեկան էր
Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի՝ Արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սամուել Չատտոն, հանդիպում է հայազգի նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ։ Թագավորական ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նրանց հայտնվելը նշանադրության մասին խոսակցություններ է առաջացրել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի գրոհները Գազայի հատվածի հիվանդանոցների դեմ դադարեցնելու կոչ է արել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է Ուկրաինային՝ անվտանգության ապահովման նպատակով 2,5 միլիարդ դոլար ծավալով հավելյալ փաթեթ հատկացնելու մասին:
Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչը, ըստ Քննչական կոմիտեի նախագահի, վկայում է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
75-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն և արտադրությամբ ինքն է զբաղվում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանգամանքները պարզվում են։
«Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 181 մարդուց 179-ը:
Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ:
Գլխավոր քարտուղարը նաև արագ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական պատահարում տուժածներին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։