
Կասեցվել է «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։
Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
– առաստաղը գտնվել է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես՝ որոշակի հատվածներում առկա են եղել անցքեր, որոնցում հնարավոր է եղել կեղտի կուտակում և անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։