Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը  ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով զոհվածների մերձավորներին և կառավարությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է Կորեայի Հանրապետության Մուանի շրջանում տեղի ունեցած ավիավթարից, որը խլել է 179 մարդու կյանք: Նա ցավակցում  է զոհվածների ընտանիքներին և հայտնում համերաշխություն Կորեայի Հանրապետության ժողովրդին և կառավարությանն այս դժվարին ժամին»,-ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Գլխավոր քարտուղարը նաև արագ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական պատահարում տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031