Բաժիններ՝

Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն

Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նույն օրը Արմավիրի քրեական ու Վաղարշապատի համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե։ Բակի տեսանելի մասերում հայտնաբերել են առանց համապատասխան ակցիզի, տնային պայմաններում պատրաստված մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղու և ոգելից խմիչքների պատրաստի շշեր՝ փաթեթավորված վիճակում։ Հայտնաբերվել են նաև կիսապատրաստի արտադրանք, տարաներով սպիրտ, մեծ քանակությամբ դատարկ շշեր, խցաններ և համապատասխան սարքավորումներ։

75-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն և արտադրությամբ ինքն է զբաղվում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս