Արշակ Կարապետյանը ձերբակալվե՞լ է. ՀՀ ՆԳՆ պարզաբանումը
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնել է 112 Telegram ալիքը։
Նրան բերման են ենթարկել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից։
«Հայաստանում նա հետախուզվում է «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «Իշխանության չարաշահում» հոդվածներով: Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 2021 թվականին»,-գրել է ռուսական լրատվամիջոցը։
Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել ՌԴ ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնված ՀՀ իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի, ճշտել է «Հայելի» մամուլի ակումբը։
«Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել ոստիկանությունից. իր տպավորությամբ ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը առաջացրել են զարմանք և ծիծաղ»,–ասել է նա։
Քիչ առաջ 168.am-ին ՆԳՆ-ից հետևյալ պարզաբանումը տվեցին.
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։
Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում: