Բա ռուսը չգա՞ մեր երեսին թքի, երբ Փաշինյանը հրաժարվի Հայաստանի Անկախության հռչակագրից. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018 թվականի իշխանափոխության նպատակը եղել է Հայաստանի ազգային նկարագրի վերացումը և նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը, և, որ այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային պետք է անատամ Հայաստան, որը չի ունենա բանակ, ազգային ինստիտուտներ, այլ կլինի պանթուրքիզմի «ֆուռերի» համար «պրոխոդնոյ դվոր»:
«Եվ այս իշխանությունը, որը ոտքից գլուխ պրոթուրքական է և հակահայկական, դա իրականացնում է»,- նշեց նա և որպես ապացույց՝ բերեց մի օրինակ՝ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ:
«ՀՀ հիմքն այդ Անկախության հռչակագիրն է, էն դրույթներն են, որոնք դրված են դրա մեջ: Դա արյունով և քրտինքով ստեղծված հռչակագիր է: Պետությունն այդ հռչակագրի կոնսենսուսով ընդունված կետերի մասին է: Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես, որտեղ գրված է, որՀայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ռուսաստանն այն երկրներից է, որը 1995-ին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևում, որը Պետդուման ընդունել է, նշված է՝ «Արևմտյան Հայաստան» եզրույթը»,- մանրամասնեց Շարմազանովը:
Այս համատեքստում ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ մեծ խաղացողների կամ նատօաթուրքական քաղաքականության նպատակը ՌԴ դիրքերի թուլացումն է մեր տարածաշրջանում:
«Մենք պետք է մի բան հասկանանք՝ ՌԴ դիրքերի թուլացումը և հայկական շահի դիրքերի թուլացումն այս պահին և վերջին 200 տարում շատ շաղկապված են»,- նշեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում