Բաժիններ՝

Օքսֆորդի համալսարանի հայ շրջանավարտներն իրենց գիտելիքները կներդնեն Հայաստանում․ հիմնադրվել է բիզնես ակումբ

Հիմնադրվել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը, որի մասնակիցները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսներից, հեռահաղորդակցությունից, խորհրդատվությունից մինչ տվյալագիտություն և միջազգային հարաբերություններ։

Օքսֆորդի Սաիդ Բիզնես Դպրոցի («Said Business school») շրջանավարտները միավորվել են՝ ձեռք բերած գիտելիքները Հայաստանում ներդնելու, նախագծեր իրականացնելու և այլոց  համար համալսարանական կրթության հնարավորություններն առավել հասանելի դարձնելու նպատակով։

Նորաստեղծ բիզնես ակումբի գործունեության հիմնական ուղղություններն են՝

●     Կրթություն՝ մասնագիտական զարգացում, մենթորություն, կրթաթոշակներ,

●     Սոցիալական ազդեցություն՝ սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումներ, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն, տեղական համայնքների զարգացման ծրագրերին աջակցություն,

●     Համագործակցություն ու կապերի հաստատում՝ ռազմավարական փոխգործակցություն տարբեր կառույցների ու գործընկերների հետ,

●     Առաջնորդություն՝ կառավարման արդյունավետ փորձառությամբ կիսվելու հանձնառություն և մտքի առաջնորդություն։

Բիզնես ակումբի հիմնադիրներն իրականացնելու են բազմաթիվ նախագծեր այս և մի շարք այլ ուղղություններով և ստեղծելու են համագործակցության լայն հնարավորություններ հայաստանյան բիզնես միջավայրի՝ լավագույնս զարգացման համար։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը, ով հանդիսանում է Հայաստանում BDO միջազգային ցանցի գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար, մատնանշել է այն փաստը, որ ակումբի բոլոր անդամներն Օքսֆորդում կրթություն ստանալուց հետո վերադարձել են Հայաստան՝ ոչ միայն իրենց ոլորտներում առաջնորդելու և շարունականան ադեցություն ունենալու, այլ նաև իրենց գիտելիքներով ու փորձառությամբ կիսվելու բիզնես համայնքի ու հանրության հետ։

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը շուտով հանրությանը կներկայացնի իր առաջին նախագծերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս