Բաժիններ՝

48-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,65 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Գյումրիի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվածի և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30