ՀՀ Սահմանադրությունը շարունակում է մնալ խոչընդոտ խաղաղության համաձայնագրի համար․ Բայրամով

Չնայած Հայաստանի  և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի սահմանադրությունը շարունակում հանդիսանալ փաստաթղթի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանն հետ հանդիպման ժամանակ։

«Չնայած խաղաղության համաձայնագրի բանակցություններում զգալի առաջընթացին, ընդգծվել է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Համանման հայտարարություններ այսօր օտարերկրյա Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ Քելբաջար կատարած այցի ժամանակ հնչեցրել էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա կրկնել էր, որ փաստաթղթի ստորագրման համար Հայաստանը նախ պետք է Սահմանադրությամբ ամրագրի Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու մասին։

«Հայ ժողովուրդը պետք է դադարեցնի Ղարաբաղը Հայաստանին միացնելու իր ուտոպիստական ​​պնդումները եւ սահմանադրորեն ամրապնդի Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու իր ցանկությունը»,-հայտարարել էր Հաջիեւը։

Տեսանյութեր

Լրահոս