Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։
Ըստ լրատվամիջոցների՝ մարդասպանը նրա ընկերն է։ Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։
Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։ Սպանությունը տեղի է ունեցել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի ընդունման ֆոնին։
Կեսարիա Աբրամիձեն ծնվել է 1987 թվականի օգոստոսի 18-ին։ 2014 թվականին նա հայտարարեց, որ սեռափոխության վիրահատություն է տարել։
2018 թվականին նա նույնիսկ ներկայացրել է Վրաստանը Իսպանիայում անցկացված Miss trans star գեղեցկության միջազգային մրցույթում։