Ձկնապուր
Բաղադրիչները՝
- 700 գ ձուկ
- 3 բաժակ ձկան արգանակ կամ ջուր
- 2 կարտոֆիլ
- 3 ճյուղ նեխուր
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 400 գ կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 1 թ/գ աղացած կարմիր պղպեղ
- մի պտղունց քրքումի թելիկ
- աղ, աղացած սև պղպեղ
- մաղադանոս՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Սոխը, կարտոֆիլն ու նեխուրը մանր կտրատեք: Սխտորը դանակի կոթով ճզմեք, ապա մաքրեք ու մանրացրեք:
Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք սոխն ու միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք:
Սոխին ավելացրեք սխտորը, նեխուրը և լոլիկները՝ իր հյութի հետ մեկտեղ: Երբեմն-երբեմն խառնելով՝ 10 րոպե շոգեխաշեք:
Ավելացրեք քրքումի թելիկները, աղացած կարմիր պղպեղը, կարտոֆիլը, եռացրած արգանակը կամ ջուրը, ևս 10 րոպե պատրաստեք:
Ձկան փափկամիսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Կտրտած ձուկն ավելացրեք ապուրին, կափարիչի տակ 7-10 րոպե եփեք:
Ապուրը հարեք բլենդերով, մինչև միատարր զանգված ստանալը, աղ ու պղպեղ արեք, մատուցեք՝ վրան լցնելով կտրտած մաղադանոսը:
Խորհուրդ: Եթե ձկան կրեմ-ապուրի գաղափարը ձեր սրտով չէ, պատրաստեք այսպես. ապուրից հանեք ձկան պատրաստի կտորները, բանջարեղենը բլենդերով հարեք, լցրեք ափսեների մեջ՝ դրանց մեջ տեղադրելով ձկան կտորները: