Բաժիններ՝

Մոսկվան նորարարական գրավչությամբ աշխարհի քաղաքների լավագույն տասնյակում է

Մոսկվան HSE GCII 2024 քաղաքների նորարարական գրավչության համաշխարհային վարկանիշի 9-րդ հորիզոնականում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վկայում են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական ​համալսարանի վիճակագրական հետազոտությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տվյալները։

Նշվում է, որ Մոսկվայի վարկանիշն ապահովվել են տեխնոլոգիական զարգացման (7-րդ տեղ), ստեղծարար ինդուստրիայի (15-րդ տեղ) և քաղաքային միջավայրի (6-րդ տեղ) ոլորտներում ունեցած բարձր դիրքերը։

Հետազոտությունն արձանագրում է, որ Մոսկվան առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների թվով (համապատասխանաբար 26 և 60) առաջատարների եռյակում է և չորրորդ տեղն է զբաղեցնում արվեստի ոլորտի կրթական առաջատարների թվով (11)։ ՌԴ մայրաքաղաքը հայտնվել է նաև երաժշտական ինդուստրիայի և արվեստի լավագույն տասնյակում։

Բացի այդ, Մոսկվան վեցերորդ հորիզոնականում է քաղաքային միջավայրի մակարդակով` առաջ անցնելով այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Բեռլինն ու Նյու Յորքը։ Առանցքային գործոնների թվում նշվում են բիզնեսի համար առկա բարենպաստ պայմանները (5-րդ տեղ), մոբիլության բարձր մակարդակն (18-րդ տեղ) ու մատչելի կյանքը (28-րդ տեղ)։

Վարկանիշի լավագույն 1000-յակում են հայտնվել ռուսական 26 քաղաքներ, որոնց թվում են Սանկտ Պետերբուրգն (73-րդ տեղ) ու Նովոսիբիրսկը (183-րդ տեղ)։

Առաջին հորիզոնականում Լոնդոնն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Տոկիոն, Պեկինը և Սան Ֆրանցիսկոն, Փարիզը վեցերորդն է, տասնյակը փակում են Շանհայը, Լոս Անջելեսն ու Սեուլը։

Ուսումնասիրության մեջ ընդհանուր առմամբ ներառվել են աշխարհի 144 երկրների ավելի քան 1000 քաղաքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30